ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի

ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում