Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը

Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», – ասել է Մակրոնը: «Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», – ասել է նա: Մակրոնը նաեւ նշել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցության ու դաշնակիցների միջև հարաբերություններում վարքի կանոնների մասին»: «Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական ​​իսլամիզմի և անջատողականության դեմ», – նշել է Ֆրանսիայի ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում