Ռուսաստանում դատարանն արգելել է Նավալնիի կազմակերպությունները

Ռուսաստանում դատարանն արգելել է Նավալնիի կազմակերպությունները

Ռուսաստանում դատարանն էքստրեմիստական է ճանաչել ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված կազմակերպությունները։ Այդ թվում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը հետաքննություններ էր հրապարակում նախագահ Պուտինի և նրա շրջապատի կոռուպցիայի մասին։ Սա նշանակում է, որ դրանք օրենքից դուրս են հայտարարվում․ փաստացի՝ իշխանությունն այդ կազմակերպությունների գործունեությունը հավասարեցրել է ահաբեկչության։

Դատարանը վճիռը կայացրել է հունիսի 9-ի երեկոյան։ Դատական նիստը փակ է եղել և տևել է 12 ժամ։

Նավալնիի կազմակերպություններն էքստրեմիստական ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Մոսկվայի դատախազությունը, ապրիլի 16-ին «դրանց կողմից էքստրեմիստական գործունեության փաստացի իրականացման առնչությամբ»՝ «սահմանադրական կարգի հիմքերի փոփոխման համար պայմանների ստեղծման նպատակով», այդ թվում՝ «գունավոր հեղափոխության» սցենարի օգտագործմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում