Տեղամասերում ինչ-որ բաներ է հրահրելու. ինչ է հանձնարարել Փաշինյանը՝ ըստ Աշոտյանի

Տեղամասերում ինչ-որ բաներ է հրահրելու. ինչ է հանձնարարել Փաշինյանը՝ ըստ Աշոտյանի

Փաշինյանը մեկ պատերազմ արդեն բերել է մեր գլխին։ Հիմա նա ուզում է հրահրել մեկ այլ՝ եղբայրասպան պատերազմ։ Վստահեցնում եմ, որ դա իրեն չի հաջողվելու, որովհետև հասարակության համբերության բաժակը լցվել է։ Քաղաքացիական բախումների փորձեր կլինեն, ժողովրդին կոչ եմ անում լինել պատասխանատու և զուսպ՝ վերացնելու ատելության մթնոլորտը։ Այս մասին քիչ առաջ քարոզաշավի 5-րդ օրը «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Արմեն Աշոտյանը։

«Տեղեկություններ կան Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր վարչական ռեսուրսներով ապահովվող էլեկտորատին, հունիսի 20-ին տանել մինչև օրվա առաջին կեսը։

«Նիկոլականները՝ մոլորյալ, կամ վախեցած մարդիկ, գնալու են քվեարկության մինչև կեսօր, հետո ինչ- որ բաներ է հրահրվելու ընտրական տեղամասերում, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը, որպեսզի ոչ նիկոլական մարդիկ գնան քվեարկեն և ութին փակվի, ամփոփեն, տեսնեն իրենք շատ են»,- պնդեց Արմեն Աշոտյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում