«Շուշիում իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ խոշոր համաձայնագիր կստորագրենք». Էրդողան

«Շուշիում իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ խոշոր համաձայնագիր կստորագրենք». Էրդողան

ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ կատարելիք իր այցի ընթացքում նա նախ կայցելի Ֆիզուլի (Վարանդա), հետո` Շուշի: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կհանդիպենք Շուշի քաղաքում և համաձայնագիր կստորագրենք: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև մասշտաբային փաստաթղթի մասին է»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև կոչ է արել անհապաղ լուծել ականապատ դաշտերի խնդիրն Արցախում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում