Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը

Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանն այսօր՝ հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իրենց նախընտրական, քարոզչական հոլովակը, որը Հ1-ը մերժել է:

«Մեր տեսահոլովակում ներառված են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես՝ նախագահ Սարգսյանը խոսում է այն մասին, որ կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Հ1-ի աշխատողները մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը: Տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի ամենաատելի օլիգարխներից Խաչատուր Սուքիսյանին (Գռզոյին), որը հանգարվանել էր դավաճանների ցուցակում, որպես 5-րդ համար: Այդտեղ կար հետևյալ հատվածը, որ Գռզոն ՀՀ-ի ամենաատելի օլիգարխն է: Առաջին դրվագը Հանրայինը մերժել է, որպես վիրավորանք, 2-րդ դրվագը՝ որպես զրպարտություն»,-այս մասին ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոքով՝ Հ1-ը նշանակել է իրավաբանի, որի հետ պետք է բանակցեն «Պատիվ ունեմ» շտաբի իրավաբանները:

Աշոտյանը նշում է, որ այդ խնդիրները դատական իշխանության գործերն են և Հ1-ը չունի իրավունք գնահատական տալ իրենց հոլովակներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում