ՔՊ-ն հունիսի 21-ից 24-ը հանրահավաք կանի Հրապարակում

ՔՊ-ն հունիսի 21-ից 24-ը հանրահավաք կանի Հրապարակում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-20:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ է նախատեսում Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հանրային հավաք» բաժնից տեղեկանում ենք, որ նման իրազեկում են ներկայացրել քաղաքացիներ Արմեն Խոջոյանը և Վահագն Հովակիմյանը (ՔՊ ներկայացուցիչներ): Քաղաքապետարանը իրազեկումն ընդունել է ի գիտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում