Փաշինյանը՝ գերների դիմաց քարտեզներ տալու մասին

Փաշինյանը՝ գերների դիմաց քարտեզներ տալու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Մամուլում տեղեկություն կա, որ մենք ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել Ադրբեջանին։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։

Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։

Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի թիկունքում։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենա պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծենք։

Բայց ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի ձևով Ադրբեջանի ղեկավարությունը դադարրեցրեց մեր գերիների վերադարձը և հայտարարեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել։

Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք հրաժարվել դրանից։ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը»։

Փաշինյանը նաև հայտնել էր, որ 15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ ՀԻմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում