Նրանք քաղաքական միմոսներ են․ Փաշինյանը՝ Հայաստանի գիտնականների մասին

Նրանք քաղաքական միմոսներ են․ Փաշինյանը՝ Հայաստանի գիտնականների մասին

Բյուրեղավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մենք գիտության ֆինանսավորման նոր համակարգ ենք դրել, որի արդյունքում՝ իրական գիտնականներ են ձևավորվելու։ Բայց մենք գիտական ամուլ էլիտային, «պսևդոէլիտային», որ արդեն կառչել են իրենց աթոռներին, նրանց բոլորին ուղարկելու ենք իրենց տուն, իրենց թոշակները ստանան, բայց նրանք այլևս չեն կարող ժողովրդի դեմ պայքարել։

30 տարի Հայաստանի գիտական էլիտան ի՞նչ է արել․ ծառայել է քոչարյանասերժական կլանին՝ ժողովրդից իշխանությունը խլելու նպատակով։

Նրանք քաղաքական միմոսներ են եղել և ոչ ավելին և շարունակում են մնալ քաղաքական միմոսներ։ Մենք նրանց ուղարկելու ենք հանրապետականների, քոչարյանականների փակվող գրասենյակներ։

Եվ այդ գրասենյակները դամբարաեն են դառնալու նրանց համար։ Մեր երկրին, մեր եկեղեցուն, ազնիվ հոգևորականներին ազատելու ենք կոռումպացված հոգևոր էլիտայի նվաստացումներից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում