Նեթանյահու զրկվել է վարչապետի պաշտոնից. նրան կփոխարինի Բենեթը

Նեթանյահու զրկվել է վարչապետի պաշտոնից. նրան կփոխարինի Բենեթը

Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի կառավարությունը չի ղեկավարի Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆտալի Բենետը։ Տեղեկությունը հայտնում է The Jerusalem Post-ը։

Իսրայելական Քնեսեթն այսօր կողմ է քվեարկել «փոփոխությունների կառավարությանը»։
Քվեարկության ընթացքում 60 պատգամավոր կողմ է քվեարկել կառավարության ձևավորմանը, 59-ը՝ դեմ։

Այսպիսով, վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի կառավարությունը չի ղեկավարի Բենյամին Նեթանյահուն։

Բենջամին Նեթանյահուն Կնեսեթում քվեարկության արդյունքներից հետո ելույթ է ունեցել, որում մասնավորապես ասել է.

  • Իսրայելի վարչապետը պետք է կարողանա ոչ ասել ԱՄՆ նախագահին և սատարել դա ԱՄՆ Կոնգրեսում և հասարակական կարծիքի լայն աջակցությամբ: Նորընտիր վարչապետը չի կարող դա անել:
  • Բենեթը չի կարող ընդդիմանալ Իրանի միջուկյին գործարքին: Նա չի կարող կանգնել Միացյալ Նահանգների դեմ:
  • Իրանցիներն այսօր տոնում են, քանի որ գիտեն՝ Իսրայելի նոր կաբինետը թույլ է և հարմարվում է միջազգային հանրությանը:

Նշենք, որ նոր սա հնարավոր դարձավ, որովհետև աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետն ու կենտրոնական «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կոալիցիոն կառավարություն ձևավորելու համաձայնության եկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում