AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքում այսօր թեժ է լինելու. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության հաջորդ կանգառն այսօր կլինի Սյունիքի մարզում։ Ապրիլին այստեղ Փաշինյանը «բուռն» ընդունելության արժանացավ, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չկարողացավ մուտք գործել Սյունիք։ Ուստի որոշել են ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար եւ հնարավորինս մեծ թվով աջակիցների են մոբիլիզացրել։ Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից է Սյունիք մեկնելու, մոտ հազար ոստիկան, Սյունիքի բոլոր կառույցները ոտքի են ելել․ մարզպետարանում մի քանի օր է՝ իրարանցում է տիրում, բառացիորեն տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարներին, որ կոլեկտիվներով, ընտանիքներով ներկա գտնվեն Փաշինյանի հանդիպումներին, հակառակ դեպքում՝ հրաժեշտ կտան պաշտոններին։

Ամենածանր բեռը ոստիկանության վրա է դրված։ Բրոնյա են արվել բոլոր մասնավոր ուղեւորափոխադրող ավտոբուսները, որոնք այս օրերին սպասարկում են նաեւ այլ ուժերի քարոզարշավին։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անձամբ դպրոցի տնօրեններին ասել է, որ դպրոցի կոլեկտիվով՝ աշակերտներով հանդերձ, տպավորիչ պետք է դիմավորեն Փաշինյանին։ Սրան վրադիր՝ երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ նախաքննությունն ավարտելու եւ գործը դատարան ուղարկելու մասին։ Ի դեպ, առաջին կանգառը Սիսիանում է, ապա՝ Գորիսում»։

Լրահոս
Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan