Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»

Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրել են «Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին»: 

Ինչպես տեղեկացնում է Mediamax.am-ը, Իլհամ Ալիեւն ասել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին»:

Նա նաեւ ասել է, որ հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում:

Ալիեւն այսօր Էրդողանին դիմավորել է Ֆիզուլիում, որտեղից նրանք միասին ուղեւորվել են Շուշի, որտեղ կայացել է Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում