Փոխոստիկանապետը՝ երեկվա ոստիկանի մասին, ով միացավ Ռոբերտ Քոչարյանին

Փոխոստիկանապետը՝ երեկվա ոստիկանի մասին, ով միացավ Ռոբերտ Քոչարյանին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, խոսելով երեկվա ոստիկանի մասին, ով համազգեստը հանեց ու միացավ Ռոբերտ Քոչարյանի ուժին, ասաց, որ տևական ժամանակ ոստիկանությունում ծառայություն իրականացնող անձանց խորհուրդներ տալու համար, պետք է որոշակի ավանդ ունենալ ոստիկանությունում: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

Նա ասաց, որ սույն ոստիկանը համակարգ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին, չի մասնակցել պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի գրեթե ողջ անձնակազմը մասնակից է եղել. «Առնվազն մեկ տարվա ավանդ պետք է ունենալ ոստիկանությունում, մնացածին խորհուրդներ տալու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում