Մոսկվայում հայտնի է՝ Հայաստանում ով կհաղթի ընտրություններում․ Գաբրիելյանով

Մոսկվայում հայտնի է՝ Հայաստանում ով կհաղթի ընտրություններում․ Գաբրիելյանով

«Ինչպես նշում են աղբյուրները, որոնց խոսքի հիմքում կա «երկաթբետոնե վստահություն», երեկ երեկոյան Մոսկվա է հասել Հայաստանի նախընտրական իրավիճակի հերթական վերլուծությունը»,֊ ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը: «Համատեղ հայտարարություն են պատրաստել բոլոր շահագրգիռ ռուսական կառույցները: Հասկանում եք, որ հավաստագրի եզրակացությունը դրված է այն գրասենյակների սեղանների վրա, որոնցում պարզապես արգելված է ստելը, հակառակ դեպքում՝ նրանք պետք է գլխով պատասխան տան։ Եզրակացությունը միանշանակ է. Ռոբերտ Քոչարյանը կհաղթի ընտրություններում:

Հունիսի 15-ի դրությամբ, ամբողջ Հայաստանում ցուցանիշները հետևյալն են. աճող վարկանիշով՝ Քոչարյանն այժմ ունի 32 տոկոս, Փաշինյանը՝ 24 տոկոս:

Մոսկվայից լավ է լսվում, և հեռուն լավ տեսանելի է»,֊գրել է Գաբրիելյանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում