Բժշկական կազմակերպությունների տնօրեններին սպառնացել են. բժիշկն ահազանգում է

Բժշկական կազմակերպությունների տնօրեններին սպառնացել են. բժիշկն ահազանգում է

Բժիշկ Սամվել Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պետական հիվանդանոցների տնօրեններին.

Հարգելի գործընկերներ, այսօր ստացել եմ բազմաթիվ ահազանգեր և շատ հավաստի ինֆորմացիա, որ բոլոր մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից զանգել են և աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել վաղվա նիկոլի հավաքին ապահովել բուժանձնակազմի ներկայությունը: Ձեզ նույնիսկ ասել են, թե հրապարակին հարակից որ տարածքը որ մարզին է հատկացված:

Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, հուսով եմ դուք էլ ինձ չեք մոռացել: Հորդորում եմ, որ վաղը բուժանձնակազմին որևէ պարագայում Երևան չտեղափոխեք: Այդ մարդիկ իրենց մարզերում կարևոր գործ են անում՝ մարդ են բուժում, և նրանց կարիքը կարող է ցանկացած պահի առաջանալ: Եթե մտավախություն ունեք, որ Ձեզ այս առաջիկա 4 օրվա մեջ աշխատանքից կհեռացնեն, ապա գնացեք, Ձեր ներկան ստացեք ու հեռացեք հավաքի վայրից, բայց բուժաշխատողներին պարտադրաբար Երևան մի հասցրեք:

Վաղը ունենալու եմ հստակ ինֆորմացիա, թե որ տնօրենը չլսեց մեր հորդորները:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆՔ, պիտի ԿՐԵՆՔ և միասին կառուցենք ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում