«Դեմ առ դեմ հանդիպումն օգտակար է». Բայդենը Ժնևում զրուցել է Պուտինի հետ

«Դեմ առ դեմ հանդիպումն օգտակար է». Բայդենը Ժնևում զրուցել է Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ դեմ առ դեմ հանդիպումն օգտակար է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Ի պատասխան՝ Պուտինն ԱՄն առաջնորդին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Բացի այդ, ՌԴ նախագահը մամուլի դահլիճի մոտ կատակել է Բայդենի հետ, և նրանք ծիծաղել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը ժամանել է Ժնև:

Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:

Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հրավիրված են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Սիրիայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում