Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան

Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը Լենա Նանուշյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2021 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Կենսաբանական անվտանգության գլոբալ սպառնալիքներ, խնդիրներ և լուծումներ» խորագրով երրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Լենա Նանուշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում