Ռոնալդուի պատճառով Coca-Cola-ն 4 մլրդ դոլար է կորցրել

Ռոնալդուի պատճառով Coca-Cola-ն 4 մլրդ դոլար է կորցրել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի ասուլիսներից մեկի ժամանակ կոչ էր արել հրաժարվել Կոլայից ու խմել ջուր:

Պորտուգալացու այդ ժեստը հանգեցրել է Coca-Cola ընկերության՝ 4 միլիարդ դոլար կորստին: Այս մասին հաղորդում է Exame-ը՝ հղում անելով Marca-ին:

Եվրո-2020-ի հովանավորներից մեկը հանդիսացող Coca-Cola ընկերության բաժնետոմսերի արժեքը Ռոնալդուի մերժումից 30 րոպե անց բորսայում ընկել է 1.6 տոկոսով: Coca-Cola-ն 242 միլիարդ դոլարից նվազել է 238 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր կորուստները կազմել են 4 միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում