Ոստիկանությունն ավտովթարի մասին, որի մեղավորը ենթադրաբար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser-ն է

Ոստիկանությունն ավտովթարի մասին, որի մեղավորը ենթադրաբար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser-ն է

Հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Սուրեն Պապիկյանի ավտոմեքենան, մեծ արագությամբ ընթանալիս, բախվել է այլ ավտոմեքենայի, ինչի արդյունքում 11 տարեկան երեխա է մեքենայից դուրս ընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում