«Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք». Արմեն Աշոտյան

«Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ:

Առավոտվանից տասնյակ ահազանգեր եմ ստանում վարչական լծակներով հավաքագրվող մարդկանց մասին, ում աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստացնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում՝ դավաճան սրիկայի համար «մասսովկա» ծառայեցնելու նպատակով:

Օրինակ, Վարդենիսից ավտոբուսները շարժվել են 16:00-ին, Ալավերդիից՝ 14:00-ին և այլն:

Հարգելի հայրենակիցներ,

Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք:

Կարևոր է, որ հունիսի 20-ին գնաք ու քվեարկեք խղճով մեր Հայրնեիքի, ձեր ու մեր ոտնահարված պատիվը վերականգնելու համար:

Իսկ սրիկայի դատն ու դատաստանը առջևում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում