Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին, փոխանցում է minval.az-ը:

«Ադրբեջանի արտգործնախարարը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև երկկողմ բանակցություններ կվարի Թուրքիայի և այլ երկրների պաշտոնատար անձանց հետ», – ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:

Դիվանագիտական համաժողովը տեղի կունենա Անթալիայում հունիսի 18-20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում