Զախարովա. սահմանազատման աշխատանքները պետք է «շուտափույթ» սկսվեն

Զախարովա. սահմանազատման աշխատանքները պետք է «շուտափույթ» սկսվեն

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «վերջին շաբաթներին հնարավոր է եղել թուլացնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»:

Զախարովայի խոսքով ՝ Ռուսաստանը շարունակում է գործադրել ակտիվ միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը:

«Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։ Հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը», – ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում