AM | RU
USD
EUR
RUB

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ ոստիկանների հետ միասին

 

Երեկ Եղեգնաձորում Փաշինյանի հանրահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի են ենթարկել՝ նախ քաղաքացիական հագուստով բանգլադեշցի Կարենը, ապա Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ծեծված անձը՝ Շահեն Վարդանյանը․

«Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում՝ նախկին Գլաձոր հյուրանոցի մայթեզրին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանրահավաք անել։ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել հանարահավաքի վայր, «Հայաստան» դաշինքի շտաբը գտնվում է Գլաձոր հյուրանոցի նախասրահում, մենք առաջացանք այնտեղ հետաքրքրության համար, տեսնելու՝ շա՞տ մարդ է եկել, թե՞ չէ։

Այդ պահին կարմիր բերատավորները կանգնած էին այնտեղ, իրենց հետ սովորական խոսակցություն էին տանում քաղաքացիները, մենք էլ ասացինք՝ դեմոկրատական, ժողովրդավարական երկրում ենք ապրում, մարդկանց տեղաշարժը սահմանափակելու իմաստը ո՞րն է, բոլոր թեկնածուներն էլ գալիս են, ինչո՞ւ մյուս թեկնածուների հետ չեք գալիս, գալիս եք միայն հանրապետության վարչապետի հետ միասին։

Ես 2 բառ եմ փոխանակել, քաշվել եմ մի կողմի վրա, խոսում էի, մեկ էլ աչքով արեցին, թե ձերբակալությունները սկսեք՝ տարեք սրանց։ Մի 2-3 հոգու սկսեցին վերցնել, ես փորձեցի նկարահանում անել հեռախոսով, մեկ էլ ասացին, որ ինձ էլ վերցնեն։ 4-5 հոգով թևերս ոլորեցին, շատ լկտի պահվածքով մտցրին մեքենա, այդ ամբողջը իմ հեռախոսը ձայնագրել է՝ դրանց լկտի պահվածքը։

Իրենց հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ տանում առանց որևէ հիմքի, ես ոչ մի բան չեմ արել, 58 տարեկան մարդ եմ, փողոցում կանգնելու համար․․․, ես կարծում եմ, որ դա ուղղորդված է եղել իշխանությունների, տեղի ոստիկանական ուժերի կողմից։ Մենք Նիկոլ Փաշինյանի հանարահավաքը խանգարելու ոչ մի նպատակ չենք ունեցել, ոչ էլ նման միտք է մեզ մոտ հղացել»,- ասաց Վարդանյանը, ապա շարունակեց՝ պատմելով, թե ինչպես է ոմն Բանգլադեշցի Կարեն՝ իր շքախմբով ոստիկանական բաժնի մուտքի մոտ ծեծել բերման ենթարկվածին․

«Ուրեմն ներկայացել է Բանգլադեշցի Կարեն, և, ըստ ինձ հասած լուրերի, ասում են՝ Խաչատուր Սուքիասյանի «ախրանան» է, իրենք էլ էին մարդ բռնում- բերում։ Եկան բաժնի առաջ, բա դու մեր վարչապետին հայհոյո՞ւմ ես, մեր վարչապետին բա՞ն եք ասում։ Ես չեմ էլ հիշում, որ այնտեղ ինչ-որ մեկը հայհոյել է, իրենք սարքում են, թե՝ իբր ասել ենք թուրք, դավաճան և այլն։ Ու այդտեղ քաղաքացիական հագուստով և ոստիկանական համազգեստներով հարձակվել են ինձ վրա հենց ոստիկանության մուտքի մոտ, հարվածել, գցել են գետնին, խփել են գլխիս, մարմնի տարբեր մասերին։ Հիմնականում գլխիս են հարվածել, ես էլ վիրահատված մարդ եմ, գլխի վիրահատություն եմ տարել։ Ես իրենց ասում եմ՝ ինձ ինչի համար եք խփում, ես վիրահատված եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ինձ ինչի՞ համար ես խփում, տղա ջան, ասում է՝ չխոսես, մեր վարչապետին բան չասես»։

Շահեն Վարդանյանի խոշտանգումները շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքում։ Վարդանյանը պատմեց, որ բաժնի պետի տեղակալ Արդեն խաչատրյանը խփել է իր կրծքին, ապա ձեռնաշղթաներ են հագցրել և թույլ չեն տվել բժշկական հետազոտության գնալ։ Վարդանյանը միայն այսօր է եկել հետազոտման․

«Դա շաարունակվել է ոստիկանական բաժանմունքում, այդ լկտիությունը։ Այնտեղ արդեն բաժնի պետի տեղակալը՝ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, իրեն շատ վատ պահեց Եղեգնաձորի բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանը կրծքավանդակիս է հարվածել, ապա հանձնարարել է, որ ինձ ձեռնաշղթաներ հագցնեն։ Այդքան ծեծուջարդ անելուց հետո ինձ ձեռնաշղթաներ հագցրին։

Ես ասել եմ, որ ինձ լավ չեմ զգում, վիրահատված հաշմանդամ մարդ եմ, շտապօգնության կարիք ունեմ։ Ուշացումով ժամանել է շտապօգնության մեքենա, բժիշկը ստուգել է, ճնշումս բարձր է եղել, ցավազրկող է ինձ ներարկել, դեղ է տվել և ասել, որ ես նյարդաբանի կարիք ունեմ, ստացիոնար բուժման կարիք ունեմ։ Բաժնի պետի հանձնարարությամբ չթույլատրեցին, որ գնամ ստուգման։ Քթիցս արյուն էր գալիս, այդպես ամբողջ գիշեր շարունակվել է։

Մյուս տեղակալը՝ Թովմասյան Գագիկը, օպերատիվ գծով տեղակալն է, դրանից հետո սկսեցին խնդրել, որ ես չբողոքեմ, ասում է՝ հո մե՞նք չենք ծեծել, ասում է՝ քաղաքացիական հագուստով անձինք էին ծեծում Ձեզ։ Ասում եմ՝ բա քաղաքացիական հագուստով անձինք բերման ենթարկվածին բաժնի մուտքի մոտ ծեծում են, դուք այդպես հանգիստ նստած սպասում եք ու չեք էլ ուզում իմանալ, թե այդ քաղաքացիական անձինք ովքե՞ր են։ Սրանք բոլորը բութ գործիքներ են իշխանության ձեռքին»,- պատմեց Վարդանյանը։

Լրահոս
Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan