AM | RU
USD
EUR
RUB

Ինչ են գողացել ադրբեջանցիները. մանրամասներ. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ իշխանությունը, մրցակիցներին մուրճով վախեցնելով, քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը եւ նոր ծնված հորթը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, ապա ներկայացրել տեղի ունեցած դեպքից որոշ մանրամասներ:

Պատգամավորն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:

Ի դեպ, այստեղ տեղին է արձանագրել, որ նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր եւ այլն):

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն Արավուս գյուղից են անցել, 6 գլուխ ձի՝ Կոռնիձորից, իսկ Խնածախ գյուղից էլ տասը օրը մեկ մեկ-երկու գլուխ անասուն անցնում է։ Իսկ, ահա, Կութի գյուղում դեռ չեն կարողանում հետ բերել 5 ընտանիքի եկամտի միակ աղբյուրը: Խոսքը հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից առեւանգված 81 կովերի մասին է:

Պարզվում է՝ անասուններին հետ բերելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Համենայնդեպս, կառավարությունից այս խնդրի շուրջ ծպտուն չեն հանում. միայն երկրի թիվ մեկ դեմքը շարունակում է մուրճը ձեռքին պտտվել ՀՀ մարզերով: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ի պարզ հաշվարկով, օրինակ՝ կութեցիները կորցրել են 32 մլն 400 հազար դրամի խոշոր եղջերավոր կենդանի, իսկ եթե հաշվարկենք այն, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում մեկ կովից ստանում էր 3000 դրամի եկամուտ, կորուստները զգալի չափերի են հասնում. այն գերազանցում է 3 մլն դրամը:

Մեկ գլուխ ձիու արժեքը մոտ 250 հազար դրամ է. Կոռնիձորում առեւանգված ձիերի ընդհանուր արժեքը մոտ 1.5 մլն դրամ է:

Լրահոս
Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan