Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել

Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել

«Երկրապահ» կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին հայտարարություն է տարածվել, որում ասվում է.

«Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել. Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն:

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:

Սիրելի´ հայրենակիցներ Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում