ՌՀՄ պատասխանը՝ Ադրբեջանի հայտարարությանը

ՌՀՄ պատասխանը՝ Ադրբեջանի հայտարարությանը

Արա Աբրամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թող գործ ունենա իրենց երկրում հանցագործների հետ, այն իշխանությունների, որոնք, համագործակցելով միջազգային ահաբեկիչների հետ, պլանավորել և հրահրել են պատերազմը, կազմակերպել են հայերի սպանությունները, Ադրբեջանի ժողովուրդներին և իրենց մյուս քաղաքացիներով ներքաշել են արյունահեղության մեջ՝ ցնցելով քաղաքակիրթ աշխարհը այնպիսի դրսևորումների վայրենությամբ և բարբարոսությամբ, ինչպիսին է մարդկանց գլուխը կտրելը, կացնով խաղաղ քնած գործընկերներին սպանելը և այլն:

Ռուսաստանի հայերի միությունը չի բացառում, որ այս որոշումը կապված է Հայաստանում նախընտրական գործընթացների հետ, որտեղ գտնվում են Ա. Աբրամյանը և ՌՀՄ ստորաբաժանումների ղեկավարները, և այդ ամենն անում է Ալիևը՝ Փաշինյանին օգնելու համար, որի իշխանության ակտիվ քննադատն են 2018 թվականից Ռուսաստանի միությունը և Ռուսաստանի հայերը:

Նախկին հայտարարություններում ՌՀՄ-ի ղեկավարը նշել էր, որ Փաշինյանի ներկայությունն իշխանության մեջ այսօր ձեռնտու է բոլորին, բացի հայերից, և շատ հարմար է Բաքվին: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ այս ամբողջ ընթացքում, չնայած Ալիևի ագրեսիվ գործողություններին և հռետորաբանությանը, Հայաստանի իշխանություններից ոչ միայն չեն հետեւել որևէ համարժեք գործողությունն միջազգային ատյաններում, այլ հասարակությունը դեռ չի լսել մեր զոհված հերոսների և համայն հայության արժանապատվությանն արժանի համարձակ և հասկանալի պատասխան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում