Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. Արա Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. Արա Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի անձնագիրը 4 ամիս անց վերադարձվել է իրեն.

«Ուղիղ 4 ամիս անց վերադարձվել է իմ անձնագիրը, որն այլ իրերի շարքում ապօրինի պահվում էր Ազգային անվտանգության ծառայությունում։

Նպատակը մեկն է, որ հունիսի 20-ին այս անձնագրով գնամ ընտրատեղամաս և քվեարկեմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի։ Կոչ եմ անում իմ բոլոր ծանոթներին, բարեկամներին, ուսանողներին, մի ալարեք, հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամաս, տվեք ձեր ձայնը ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլին դեմ է», – ինչպես տեղեկացում է Aysor.am-ը, ԱԱԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ձայնը տալու է «Պատիվ ունեմ» դաշինքին, և քաղաքացիներին կոչ արեց արտահայտել իրենց դիրքորոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում