Սամվել Կարապետյանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին

Սամվել Կարապետյանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին

Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որեւէ հիմք չունեն, այսօր հայտնել է խմբի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Mediamax.am-ը:

«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են նախապես ծրագրված կեղծ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովվեցուցիչ է ու անընդունելի», – նկատել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երեւակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»», – ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Սամվել Կարապետյանին եւ հայ այլ գործարարներին մեղադրում է պատերազմի ընթացքում զենքի «ապօրինի մատակարարումների» համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում