AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի հավաքին արձանագրվել են մուրճով ներկա գտնված մասնակիցներ. ՄԻՊ-ն ահազանգում է

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցադրել է մուրճ, ինչը մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող գործիք է։ ՄԻՊ–ը կոչ է անում զերծ մնալ նման քայլերից։ Հայտարարությունում ասվում է․

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը:

Սա խիստ վտանգավոր, բացարձակ դատապարտելի երևույթ է: Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը «կվալդով» փոխարինելու կոչեր:

Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ
վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:

Ուստի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները:

Բոլորին կոչ ենք անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել: Առավել ևս դա պարտավոր են կանխել Վարչապետի թեկնածու համարվող գործիչները, այլ ոչ թե հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար:

ՀՀ ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին»:

Լրահոս
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մահացել է 3 մարդ Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել 200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կրակոցների մասին Իշխանական փոքրոգության ատրակցիոն «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Որոնողական աշխատանքները շարունակվում են Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ «Փաստ» Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ-ն հաստատեց Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Սուպերնախարարից՝ սուպերփոխվարչապետ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքականության կուրսը. «Հրապարակ» Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ» ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո» Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները. Yerevan.Today Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ ունենք վիրավորներ Հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր . ԱԱԾ Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan