Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը

Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպում չի պատրաստվում, բայց հնարավոր է, եթե գերակշռի հարաբերությունները վերականգնելու Լոնդոնի քաղաքական կամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, նման հանդիպում չի պատրաստվում, բայց դա հնարավոր է: Հնարավոր է, եթե Լոնդոնում գերակշռի քաղաքական կամքը` վերականգնելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք բավականին խզվել են Լոնդոնի նախաձեռնությամբ», – ասել է Պեսկովը՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը հնարավոր է, եթե Մոսկվան «դադարեցնի իր չարամիտ գործողությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում