Հրահանգ են ստացել քվեաթերթիկները անվավեր դարձնել. ահազանգ

Հրահանգ են ստացել քվեաթերթիկները անվավեր դարձնել. ահազանգ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին դժվար տեսանելի նշումներ կատարել գրիչով կամ մատիտով՝ ձայները հաշվելիս այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու նպատակով, նշվում է կոմիտեի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ընտրողներին կոչ է անում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել այն, և գրիչով կամ մատիտով նշումներ հայտնաբերելիս պահանջել քվեաթերթիկների նոր փաթեթ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեին (հեռախոս՝ 060601948 և 099690202)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում