Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

«Առավոտյան հրապարակվել է ձերբակալման որոշման դեմ բողոքը, որը դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է»,-ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել էր ն Արմեն Չարչյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում