Այս ընտրությունը իր որակով շատ նման է 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությանը

Այս ընտրությունը իր որակով շատ նման է 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Այս ընտրությունը իր որակով շատ նման է 1996 թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությանը։

Համաժողովրդական աջակցությամբ իշխանության եկած կուսակցությունը ընտրության գնաց համատարած խախտումներով ու բռնությամբ։ Այն մասշտաբի խախտումները, որ եղան այդ ժամանակ, դարձան հիմք հետագա զեղծարարությունների համար։ 1996թ. ընտրությունը ավերակների վերածեց հայոց պետականությունը միջազգային հարթակներում, ինչից էլ սկիզբ առան մեր նկատմամբ միջազգային լայնածավալ դիվանագիտական ճնշումները։

2021 թ. ընտրությունը նույն սցենարով է գնում։ 2.5 տարի առաջ համատարած աջակցությամբ իշխանության եկած կուսակցությունը դիմում է ամենակեղտոտ քայլերի, ոտքի է հանված ամբողջ պետական ապարատը։

Եթե այսկերպ հաջողության հասնի իշխանությունը, ապա վերջնականապես ավերակների կույտ կդառնա մեր երկիրը, այս անգամ ոչ միայն միջազգային ուժերի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, այլև թուրքական ու ադրբեջանական իշխանությունների կողմից։ Հայաստանը կրկին կունենա ոչ լեգիտիմ ղեկավար, որին ուղղորդելն ու հակահայկական քայլեր անելուն մղելը դժվար չի լինի։

2018-ի թավշյա առաջնորդը 2021-ին վերարտադրվելու դեպքում միանշանակ Հայաստանում կվերածվի բռնապետի, որը միջազգային արենայում կլինի փոքրիկ շնիկ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում