Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

«Ես քվերակել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ են, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ընտրություններից հետո այդ մասին կխոսենք, հիմա վաղ է խոսել»։

Նա նշեց, որ ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին, ակնհայտ հրահանգավորմամբ լծված են «Պատիվ ունեմ» դաշինքի դեմ բիրտ ուժ կիրառելուն։ «Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ, անօրինական ձերբակալություններ, որոնք բավական ակտերով հաստատվել են։ Եվ այսպես շարունակ։ Մենք առավոտվանից ուշադիր հետևում ենք իրադարձություններին և, կարծում եմ, օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք։ Իսկ մեր հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- ասաց նա։

Ըստ նրա՝ եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, «այդ դեպքում ապագա չկա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում