Կրակոցներ ընտրատեղամասում, կան վիրավորներ. ՔԿ

Կրակոցներ ընտրատեղամասում, կան վիրավորներ. ՔԿ

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու, և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net
facebook sharing button Sharetwitter sharing button Tweet
Լրահոս
Կրակոցներ ընտրատեղամասում, կան վիրավորներ. ՔԿ
2021-06-20 20:17
«Հայաստան» դաշինքի վստահված անձը պնդում է՝ խախտում է եղել 10/15 ընտրատեղամասում
2021-06-20 20:13

Կուզեի առանձնացնել միջազգային հանրության հանցավոր անգործությունը. Արտակ Բեգլարյան
2021-06-20 20:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին
2021-06-20 19:57
Փոքրիկ խնդիր եղավ արցախցի ընտրողների հետ կապված. 10/01 ընտրատեղամսի հանձնաժողովի նախագահ
2021-06-20 19:53
Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից․ «Պատիվ ունեմ» դաշինքի երրորդ համար Աննա Մկրտչյան
2021-06-20 19:50
Հենց նոր ինձ ասացին, որ ես փախել եմ Ամերիկա․ Նաիրա Զոհրաբյան
2021-06-20 19:28
Հարուցվել են քրեական գործեր՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ. ՔԿ
2021-06-20 19:25
Վերջին վճռական ժամն է, խնդրանքս է՝ պարզապես գնացեք ընտրատեղամասեր և ընտրություն կատարեք․ Տիգրան Աբրահամյան
2021-06-20 19:17
Թալինի ոստիկաններն ընտրակաշառք ստանալու դեպք

Հետևեք մեզ նաև Telegram-ում