AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ

 

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։

Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։

Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։

ԻՆՉ ԱՆԵԼ

Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։

Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։

Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։

Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։

Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։

պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան, 21.06.2021թ.

Լրահոս
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մահացել է 3 մարդ Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել 200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կրակոցների մասին Իշխանական փոքրոգության ատրակցիոն «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Որոնողական աշխատանքները շարունակվում են Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ «Փաստ» Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ-ն հաստատեց Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Սուպերնախարարից՝ սուպերփոխվարչապետ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքականության կուրսը. «Հրապարակ» Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ» ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո» Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները. Yerevan.Today Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ ունենք վիրավորներ Հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր . ԱԱԾ Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan