Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից, ի՞նչ է լինելու: Պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Գրում է Իրավաբան.net-ը:

«Մանդատներից հրաժարվելու ինստիտուտն ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է ու ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով է իրականացնելու մանդատների բաշխումը»,-նշեց նա:

Մուկուչյանը նշեց, որ այս փուլում մանդատներից հրաժարման որպես այդպիսին ինստիտուտ ամրագրված չունեն:

«Իհարկե կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց մանդատներ են տրամադրվում, հրաժարվում են դրանք ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»:

Մուկուչյանն ասաց, որ այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, միայն դրանք են ստանում իրենց մանդատները և նրանք են փաստորեն խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավոր:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դժվարանում է ասել, կա՞ արդյոք օրենքի բաց, թե ոչ. «Չենք ուսումնասիրել այդ խնդիրն առանձին վերցրած: ԿԸՀ-ի արդյունքները մի քիչ այլ են: Մեր գործառույթն ընտրության արդյունքների ամփոփումն է, դրանով պայմանավորված ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունումը և մանդատների տրամադրումը, այստեղ մեր գործառույթն ավարտվում է»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում