Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը

Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանում կարող է թուրքական ռազմաբազա ստեղծվել, անհանգստացրել է ռուսական մամուլին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Օրեր առաջ այցելելով Բաքու՝ հայտարարել էր, որ չի բացառում, Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի հիմնումը։

«Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազան մարտահրավեր է լինելու Ռուսաստանի համար»,– գրում է ռուսական մամուլը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանում առանձնահատուկ ուշադրությամբ են հետևում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորությանը։

«Դա առիթ է տալիս Մոսկվային քայլեր ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- նշել էր Պեսկովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում