Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ

2021 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։

Analitik.am-ը դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ պարզելու համար՝ արդյո՞ք այս մասով Փաշինյանը որևէ հանձնարարական տվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը։

ԱԳՆ-ից մեզ հայտնում են, որ նախարարությունը սույն հարցի առնչությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարից հանձնարարական չի ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում