ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել

ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում