ԱՄՆ կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները

ԱՄՆ կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները

Միացյալ Նահանգները շնորհավորում են Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, ընդհանուր առմամբ դրական գնահատականը: ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ մարդկանց իրավունքները եւ ընտրողները հիմնական ազատությունները հարգվել են, թեկնածուները կարող էին ազատ քարոզարշավ վարել, եւ ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ձայների հաշվարկը ընտրությունների օրը: Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ը մտահոգությունը ինտենսիվ բեւեռացվածության եւ առանցքային դերակատարների սադրիչ հռետորաբանության կապակցությամբ:

Կոչ ենք անում բոլոր հայերին՝ անկախ քաղաքական պատկանելիությունից, հարգել այս ընտրությունների արդյունքները՝ դրանց հաստատումից հետո, օգտագործել բողոքարկման իրավական ընթացակարգը եւ զերծ մնալ քաղաքական վրեժից. Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագային:

ԱՄՆ հավատարիմ են Հայաստանի հետ մեր գործընկերության ամրապնդմանը ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա: Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացը բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում եւ կոչ ենք անում շարունակել այդ ուղին՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան: Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարական սկզբունքները եւ հույս ունենք համագործակցել նոր կառավարության հետ երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման համար», – ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում