Արցախի նախագահը երեկոյան հրավիրում է հանրահավաքի. խոստանում է խոսել բաց ու անկեղծ

Արցախի նախագահը երեկոյան հրավիրում է հանրահավաքի. խոստանում է խոսել բաց ու անկեղծ

«Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:

Սպասում եմ բոլորիդ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում