AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրությունների վերաբերյալ

 

Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին ասված է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարությունում:

«Հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընգծել է քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերը:

Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին:

Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս
Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Նոր տարածաշրջանային պայմաններն անհրաժեշտ են դարձնում Հայաստանի և Իրանի փոխադարձ կապերի ամրապնդումը. Էբրահիմ Ռայիսի Հետաքրքիր զարգացումներ են ընթանում «Հայաստանի սահմանից դուրս» Հարցը չի առնչվում զինված ուժերին. ԳՇ պետը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցին ի պատասխան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. shamshyan.com Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 494, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 236 968 է, մահվան դեպքերինը՝ 6354 ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ՀՀ իշխանություններին Անկախության տոնի առթիվ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ իշխանություններին Անկախության տոնի առթիվ Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել. ԿԳՄՍ նախարարը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ) Հայաստանում մեծ տոն կլինի։ Միասնության, ուժի, արժեքների ու իրական անկախության ՄԵԾ ՏՈՆ Մենք պարտավոր ենք հաղթանակին միտված Հայկական պարտիա սկսել. Արթուր Վանեցյան Դիպուկահարներ Եռաբլուրում (տեսանյութ) Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին. Ռոբերտ Քոչարյան Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է. Գարեգին Բ Ակնայում ադրբեջանական էքսկավատոր է պայթել Զոհված զինվորի հորը բերման ենթարկեցին Եռաբլուրից Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք «Ժողովուրդ»․ ՆԳՆ ստեղծելու նախագիծը գրեթե պատրաստ է. այն կուղարկեն խորհրդարան Բարձրաստիճան պաշտոնյաների այցը Եռաբլուր․ խոչընդոտվում է լրագրողների ազատ տեղաշարժը․ ուղիղ «Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունն Արցախի գոյությունը չի ընդունում «Ժողովուրդ»․ Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանա Կութ գյուղում տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են հնչել ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98 %-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին (տեսանյութ) Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ Իշխան Սաղաթելյան Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ) Books Times.am: «Պատերազմի և հաղթանակի մասին», Լևոն Մելիք-Շահնազարյան Սերս գաղտնի թող մնա… Էրդողանն ու Փաշինյանը շուտով թփերի մե՞ջ կմտնեն Հայաստանում կորոնավիրուսի 342 նոր դեպք է հաստատվել․մահացել է 13 մարդ Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Ադրբեջանը վերադարձրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ Գորիս-Կապան հատվածում անվտանգային մեխանիզմներ չկան. Տիգրան Աբրահամյան Books Times.am: «ՆՎԻՐՈՒՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ», Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ ուղիղ Բողոքի ակցիա և քայլերթ՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության. Ուղիղ ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan