Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում 2014-ի հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում 2014-ի հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն

Գերմանական Die Zeit թերթում Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ լույս տեսած «Բաց լինել` չնայած անցյալին» հոդվածում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գրել է, որ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որի հետևանքով երկիրը պառակտվեց ու Ղրիմն անջատվեց Ուկրաինայից, կազմակերպվել էր Միացյալ Նահանգների կողմից, հայտնում է Lenta.ru լրատվական կայքը։ Այս մասին գրում է Tert.am-ը:

«Ինչու Միացյալ Նահանգները հեղաշրջում կազմակերպեց և Եվրոպական երկրներն իրենց կամքից անկախ աջակցեցին դրան՝ նպաստելով Ուկրաինայի պառակտմանն ու Ղրիմի անջատմանը», – գրված է հոդվածում։ Նա նշել է, որ Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել էր իրականացնել ընդդիմության բոլոր պահանջները և այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու նրանք հեղաշրջման գնացին։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ պատերազմից հետո ՆԱՏՕ-ն անդամ պետություններին վերջնագիր է ներկայացնել՝ լինել հավաքական Արևմուտքի, կամ Ռուսաստանի հետ։ Մինչդեռ, ըստ Վլադիմիր Պուտինի, Եվրոպայի բարգավաճումը հնարավոր է բոլոր երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի համատեղ ջանքերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում