Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները հայտնի են

Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները հայտնի են

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 18-ին տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննությունները կազմակերպվել են 26 քննական կենտրոնում:

«Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 5186 դիմորդից քննությանը մասնակցել է 5027-ը: Միջին միավորը եղել է 10.47:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 դիմորդ կամ մասնակիցների 22.5 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 246 դիմորդ կամ մասնակիցների 4.9 տոկոսը: 18-18.75 միավոր ստացել է 108, 19-19.75 միավոր՝ 114, իսկ 20 միավոր՝ 24 դիմորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում