Չինաստանում 28 ժամում 10 հարկանի բազմաբնակարան շենք է կանգնեցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանում 28 ժամում 10 հարկանի բազմաբնակարան շենք է կանգնեցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինական Broad Group ընկերությունը ներկայացրել է մոդուլային կառուցման համակարգի նոր տեսակ` 28 ժամ 45 րոպեում կանգնեցնելով 10 հարկանի բազմաբնակարան շենք, գրում է Oddity Central-ը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Շենքը կառուցվել է Չանգշա քաղաքում: Շինարարություն ընթացքում օգտագործվել է երեք վերամբարձ կռունկ, մեծ թվով աշխատուժ: Կառուցման համար անհրաժեշտ բաղադրիչները տեղափոխվել են բեռնատարներով, ապա միացվել իրար: Ամեն ինչ արտադրվում և հավաքվում է Չանգշայի գերժամանակակից գործարանում, այնուհետև տեղափոխվում է հավաքման համար նախատեսված վայր: Մնում է ընդամենը «չափազանց պարզ» տեղադրման գործընթաց, որը ենթադրում է մոդուլների միակցում շենքի ձևավորման համար և էլեկտրականության և սանտեխնիկայի միացում:

Չժանգոտվող պողպատից կառույցը 10 անգամ ավելի թեթև է և 100 անգամ ավելի ամուր, քան սովորական շենքերը, և դիմացկուն է «հզոր երկրաշարժերի և թայֆունների» նկատմամբ:

Աղբյուրը նշում է, որ այս կոնցեպտը կարող է իսկապես հեղափոխություն անել կառուցապատման ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում