Մեկնարկել է Պուտինի հետ ուղիղ կապը. քաղաքացիները ՌԴ նախագահին ուղղել են ավելի քան 1,5 մլն հարց. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Պուտինի հետ ուղիղ կապը. քաղաքացիները ՌԴ նախագահին ուղղել են ավելի քան 1,5 մլն հարց. ՈՒՂԻՂ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում ուղղված հարցերի քանակը գերազանցել է մեկուկես միլիոնը, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդհանուր առմամբ, ստացվել է 1 574 581 դիմում, որից ավելի քան 675 000-ը` հեռախոսով, մոտ 339 000-ը` կարճ հաղորդագրություններով, ավելի քան 131 000-ը` կայքով, ավելի քան 106 000-ը` բջջային հավելվածով, մոտ 342 000-ը` սոցցանցերով:

«Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրին ներկայացվող հարցերի միտումը դժվար է որոշել, սակայն այս տարի դիմումների գլխավոր թեման կորոնավիրուսն է, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հարցերը շատ են, ավանդաբար շատ են: Դրանք ստացվում են ամենատարբեր ալիքներով: Թեմաների ընտրությունն սկզբունքորեն փոխվում է տարեցտարի, բարդ է որևէ միտում սահմանել: Այս տարի, իհարկե, ամենից գլխավորը «քովիդն» է»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը մասնավորեցրել է, որ հարցեր են ստացվում պատվաստման, համավարակի ավարտի և դրա հնարավոր տնտեսական հետևանքների մասին:

Նշենք, որ ՌԴ ղեկավարի հետ ուղիղ կապն արդեն մեկնարկել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում