Բեգլարյանը երկու վարկած ներկայացրեց Խծաբերդի և Հին թաղերի գրավման մասին

Բեգլարյանը երկու վարկած ներկայացրեց Խծաբերդի և Հին թաղերի գրավման մասին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօրվա առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Խծաբերդն ու Հին Թաղերը գրավելուն:

«Ես անձամբ դրա հետ կապված շատ հարցեր ունեմ և որոշ դեպքերում դրանց պատասխանները չունեմ»,- ասաց պետնախարարը:

Բեգլարյանը նշեց, որ կա երկու տեսակետ, որոնցից առաջինը վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա կազմված քարտեզներին, որոնցով նախատեսված չէր Հին Թաղերի և Խծաբերդի առկայությունը մեզ մոտ:

«Երկրորդ վարկածի համաձայն՝ ադրբեջանական կողմն օգտվել է այդ տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է մարտական գործողությունները՝ բռնազավթելով այն պատառիկը, որը մնացել էր, որը կարողացել էինք պահել պատերազմի ժամանակ»,- ասաց Բեգլարյանը և հավելեց, որ ինքը չի կարող ասել, թե կոնկրետ որ վարկածն է իրականությանը համապատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում