Ես մեղավոր չեմ. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես մեղավոր չեմ. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Այս մասին գրում է Analitik.am-ը:

Այնուհետև դատավոր Միսակյանը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ արդյոք ինքն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, երկրորդ նախագահը պատասխանեց.

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»։

Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն արձանագրեն, որ ինքն իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում