Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին

Արամ Ա կաթողիկոսը ելույթից հետո շուրջ երկու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

«Վատիկանի պապական ժողովասրահում մեկնարկել է քրիստոնյա հայրապետների ժողովը, որից առաջ աղոթք է հնչել Սուրբ Պետրոս մայր տաճարում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ժողովի առաջին նիստում Արամ Ա կաթողիկոսը «Հասարակական-քաղաքական ներկա ճգնաժամը Լիբանանում և այն դիմագրավելու միջոցները» թեմայով դասախոսություն է կարդացել։ Նրա ելույթից հետո շուրջ երկու ժամ լայն քննարկում է տեղի ունեցել։

Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ

Ներկաները դրական են գնահատել Արամ Ա–ի` երկիրը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ վերլուծությունները։

Կեսօրին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հյուրընկալել է հոգևոր հայրերին ու նրանց պատվիրակության անդամներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում